
«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է
30 / 05 / 2019
«Ազատություն»․ - Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը: Նախկին իշխանություններն արդեն ասում են, թե սրանից լավ նվեր Ադրբեջանին չէինք կարող մատուցել, որ մեր երկրում քննարկում ենք, թե ինչու և ինչ հանգամանքներում տեղի ունեցավ այդ պատերազմը:
Գրիգորյան․ - Սեփական խնդիրների մասին խոսելը նվեր չի թշնամում: Ընդհակառակը, այդ խնդիրները լուծելով՝ մենք բարձրացնում ենք մեր անվտանգությունը, ստեղծում ենք նոր այնպիսի համակարգ, որպեսզի նախկինում թույլ տրված խնդիրները չլինեն, և մեր պաշտպանական համակարգը ուժեղացնելով՝ բարձրացնում ենք մեր անվտանգությունը: Ապրիլյան հետաքննությունը միայն այդ նպատակը ունի, և այդ առումով ես որևիցե խնդիր չեմ տեսնում:
×