Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
10 / 09 / 2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության տաղավարում: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել Արցախին, մասնավորապես՝ Արցախում վերջերս տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հայ-ռուսական հարաբերություններին, ընթացիկ մարտահրավերներին և ռազմավարական ու ենթակառուցվածքային ծրագրերի զարգացումներին։
- Մեր կառավարությունն անվտանգության ապահովման ուղղությամբ պարբերաբար շատ ակտիվ աշխատանքներ է կատարում։ Վերջերս երեք կարևոր որոշում է կայացվել։ Առաջինը զինվորականների աշխատավարձերի բարձրացումն է, որը շատ դրական է ընկալվել և մեծ ոգևորություն է առաջացրել, հաջորդը ջրամատակարարման խնդրի լուծումն է դիրքերում, որը ևս շատ կարևոր է, և երրորդը՝ 2.9 մլրդ դրամ տրամադրվել է Արցախում թոշակառու զինվորականների բնակարանների ապահովման համար:
- Կներեք, այսինքն դիրքերում ջուր չկա՞ր։
- Մինչև հիմա մշտական մատակարարվող ջուր չի եղել դիրքերում, մի քանիսում եղել են պիլոտային ծրագրեր, բայց մենք հիմա մեր առջև խնդիր ենք դրել, որ բոլոր դիրքերում ջրամատակարարում լինի: 60-70 տոկոսը մինչև դեկտեմբեր կլուծենք. բոլոր ֆինանսական միջոցներն արդեն կան, մնացածը ես կարծում եմ՝ շատ արագ՝ մինչև մայիս կլինի: