Հարցազրույց «Ստատուս Քվո» հաղորդաշարի տաղավարում
31 / 12 / 2019
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամփոփիչ հարցազրույցը Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդաշարի տաղավարում։
Ի՞նչ փոփոխություններ և ձեռքբերումներ եղան անվտանգային ոլորտում 2019թ.-ին: Ինչպիսի՞ շեշտադրումներ կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
Գևորգ Մելիքյան – Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ տեղի ունեցավ Խորհրդի նիստը համատեղ, որտեղ և՛ ՀՀ նախագահն էր ներկա, և՛ ԱԺ նախագահը, և՛ Արցախի Հանրապետության նախագահը, և՛ Արցախի ԱԺ նախագահը։ Ինքն իր մեջ ավելի շատ սիմվոլիկա էր պարունակու՞մ, թե՞ իրապես ինքն անհրաժեշտություն էր, բոլորի հետ քննարկելու կարևոր հարցեր։
Արմեն Գրիգորյան – Ե՛վ սիմվոլիկ էր, և՛ անհրաժեշտություն կար քննարկելու։ Մենք այս բոլորը համատեղել ենք։ Ի դեպ, սա շատ կարևոր է, որ այս քննարկումը հենց առաջին հերթին մեզ էր անհրաժեշտ, և մենք դա արել ենք առաջին հերթին մեզ համար։ Երբ որ մենք հարցեր ենք քննարկում, միասնական հարցերի քննարկումը շատ կարևոր է, այնտեղ այնպիսի հարցեր են եղել, որ ես կարծում եմ՝ բոլորի մասնակցությունն անհրաժեշտություն է եղել, որպեսզի մենք կարողանանք ավելի համապարփակ հարցերին նայել։