Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Սիվիլնեթի տաղավարում

29 / 01 / 2020

Հայաստանում հակահեղափոխության փորձեր արվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ընդ որում՝ մի քանի անգամ, - նշում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ նախկին իշխանություններն այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն օգտագործում են հակահեղափոխության նպատակով։ Գրիգորյանի համոզմամբ՝ փորձեր կարվեն նաև օգտագործելու Արցախում կայանալիք ընտրությունները:

Ստորև հատված հարցազրույցից՝

Թաթուլ Հակոբյան – Վերջին օրերին շատ է քննարկվում Ձեր չարված հայտարարությունը, որ Հայաստանում հեղաշրջում է իրականացվել, իրականում ի՞նչ էիք ասել ի վերջո, որ էսպես շատ տարածվեց, կարո՞ղ եք ասել հիմա կոնկրետ։

Արմեն Գրիգորյան – Իրականում միտքը հիմնականում եղել է լրագրողինը ես ընդհանուր խոսել եմ, եթե կարելի է դա ձևակերպել և հիբրիդային հեղաշրջման փորձ կամ հակահեղափոխության փորձ։ Ի դեպ՝ հակահեղափոխության փորձը հեղափոխության առաջին օրվանից, եթե դա համարենք ապրիլի 23 2018 թվականի, եղել են այդպիսի փորձեր, Հանրապետականը հենց հաջորդ օրվանից փորձել է կանխել հեղափոխական գործընթացը։ Առաջին մեծ փորձը եղել է մայիսի մեկին, երբ որ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ , այնուհետև հեղափոխական ալիքը հաջորդ օրն ավելի մեծ ուժ ցույց տվեց, և մեկ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարապետ…

Տեսանյութն այստեղ