Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ

22 / 07 / 2020

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսել է Ադրբեջանի ագրեսիայի, ՀՀ պետական կառավարման համակարգի բարձր դիմակայունության, Հայաստանի` տարածաշրջանային անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքի, Ազգային անվտանգության նոր ռազմավարության և անվտանգային այլ հիմնահարցերի մասին:

Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը և դերին ԱԽ քարտուղարը նշել է. «Ազգային անվտանգության ռազմավարությունը սահմանում է, որ անվտանգության ռազմավարությունը հիմնասյուն է պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների համար, որոնք ներգրավված են անվտանգության ոլորտի քաղաքականությունների մշակման գործում»:

Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարություն մշակման անհրաժեշտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Տարածաշրջանում և գլոբալ մակարդակում տեղի են ունեցել փոփոխություններ: Բացի այդ, 2018թ. Հայաստանում տեղի են ունեցել ահռելի փոփոխություններ: Հեղափոխությունից հետո անհրաժեշտություն էր առաջացել ունենալ նոր ազգային անվտանգության ռազմավարություն, որը նաև իրողությունները հաշվի կառնի, ոչ միայն ներքին, այլև՝ արտաքին աշխարհի»:

Արմեն Գրիգորյանը իր խոսքում Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում սահմանված երեք հիմնարար սկզբունքների մասին նշել է. «Առաջինը՝ ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության ապահովողն է: Այս սկզբունքը որոշակիորեն թեստ անցավ վերջին օրերին: Երկրորդը՝ Հայկական պետության հավիտենության գաղափարն է, որը նաև հստակ շեշտված է Վարչապետի բացման խոսքում: Այս փաստաթուղթը որոշակի առումով նաև արտացոլում է մեր պատմությունը: Պատմության ընթացքում պետականության կորուստը ահռելի վնասներ է հարցրել: Ունենալով պետականություն մենք պետք է երկարաժամկետ մտածենք: Կարևոր սկզբունքերից է նաև դիմակայունությունը: Պետական ինստիտուտները պետք է կարողանան դիմակայել ցանկացած սպառնալիքի: Մենք պետական ինստիտուտների միջև փոխգործակցությունը, համագործակցություն և միասնական աշխատանքի մակարդակն ենք բարձրացնում»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ