Հարցազրույց «Երկիր Մեդիայի» տաղավարում
31 / 07 / 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երկիր Մեդիայի» տաղավարում խոսել է Ադրբեջանի քաղաքականության և դրա կանխատեսելիության, Տավուշյան դեպքերի, Ազգային անվտանգության նոր ռազմավարության և անվտանգային այլ հարցերի մասին:
Խոսելով տավուշյան դեպքերի մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է. «Որոշ փորձեր են արվում բանակը և քաղաքական իշխանությունները իրարից տարանջատել: Չկա որևիցե պատերազմ, որտեղ բանակը միայնակ պատերազմ է վարում: Ավելին պետք չէ դա թույլ տալ: Հստակ է, ամբողջ կառավարման համակարգի կուռ աշխատանքը: Երբ հանրությունը հանգիստ է և վստահություն կա, դա միանշանակ փոխում է միջավայրը: Ամբողջ կառավարման համակարգն է պատասխանատու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի համար: Աշխատանքը միասնական է եղել»: ԱԽ քարտուղարը անդրադառնալով տավուշյան դեպքերի ժամանակ Անվտանգության խորհրդի նիստ չհրավիրելու հարցին նշեց, որ «Անվտանգության խորհրդի նիստի անհրաժեշտություն չի եղել, որովհետև ամբողջ ընթացքը հաջողություններ է ունեցել և խնդիր չի եղել ևս մի օղակ ավելացնել: Երբ արդյունավետ կառավարում է իրականացնում, պետք չէ հավելյալ օղակ ավելացնել»:
Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը ԱԽ քարտուղարը նշել է. «Այս ռազմավարությունը պետք չէ անջատ փաստաթուղթ դիտարկել և դրանից բխող գործողություններ միանշանակ լինելու են: Այսօր էլ մենք կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարություն ենք մշակում: Ռազմավարությունը դետալների համար չէ և այն պետք է ամբողջական կարդալ, ռազմավարության մաս է նաև Վարչապետի ուղերձը: Ռազմավարության մշակմանը մասնակցել է 23 գերատեսչություն և գրեթե ամենօրյա քննարկումներ են եղել: Նույնիսկ համաճարակի պայմաններում աշխատանքները շարունակվել են»:
Խոսելով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մասին Արմեն Գրիգորյանը ասել է. «Ազգային անվտանգության ռազմավարությունների մշակման երկու մոտեցում կա: Առաջինը ասում է, որ պետք է միջամտի այդ [կրթություն, գիտություն, մշակույթ] ոլորտներին և դրանց անվտանգայնացնի: Մենք հակառակ տեսանկյունից ենք գալիս: Մենք չենք կարծում, որ Ազգային անվտանգության ռազմավարության խնդիրն է կրթության, առողջապահության և մշակույթի հարցերով զբաղվելը: Մենք մտածում ենք ինչպես այդ ոլորտները կարող են ներդրում ունենալ անվտանգության մեջ: Մենք երբեք այդ ոլորտները չենք անվտանգայնացնելու»:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ