ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում
16 / 08 / 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման եթերում խոսել է Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների սերտացման, տարածաշրջանային անվտանգության ապահովման, Արցախի ինքնորոշման և անվտանգային մի շարք այլ հարցերի մասին:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Ընդհանրապես Հայաստանում ցանկացած նման որոշում կայացվում է համապարփակ ռիսկերի գնահատմամբ, և ընդհանուր անվտանգային և այլ կարևոր որոշումներն ունեն հիմքեր, այսինքն` որոշումներն օդից չեն ծնվում, ընդհանուր առմամբ ամբողջական ռիսկերի գնահատում է կատարվում, և ըստ այդմ էլ Հայաստանի Հանրապետության շահերից բխող որոշում է կայացվում»:
Խոսելով տարածաշրջանային զարգացումներից, Արմեն Գրիգորյանը հայտարարեց. - «Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են սրացումներ մտցնել կամ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Մենք ամբողջությամբ պատրաստ ենք ցանկացած սցենարի, մենք համոզված ենք, որ մենք մեր ուժերով, ինչպես նաև մեր դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել, առաջնայինը շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի կարողությունները, հուլիսյան դեպքերը ցույց են տվել, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենակայացած Զինված ուժերն են, և այս առումով ցանկացած խնդիր, որ դրված է Զինված ուժերի առջև, փայլուն ձևով կատարելու են»:
Խոսելով Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ԱԽ քարտուղարը նշեց. - «Վարչապետը կտրում է Արցախի բանակցությունների ձախողումների թելը։ Այն մարդը, ով Արցախին բանակցային սեղանից դուրս է թողել, չի կարող խոսել Արցախի ինքնորոշման հաստատակամության մասին։ Ինքնորոշման մոդելը ենթադրում է և՛ միացումը, և՛ անկախացումը»։
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ