Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «ARM GOV»-ի տաղավարում

17 / 08 / 2020

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ARM GOV»-ի տաղավարում խոսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության, դրանում ամրագրված երեք հիմնարար սկզբունքների՝ սեփական անվտանգության երաշխավորը լինելու, պետության հավիտենության, և դիմակայունության մասին:

Հարցազրույցի սկզբում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց. - «Մենք գտնում ենք, որ ինքնիշխանությունը և սեփական անվտանգության պատասխանատու լինելը լավագույն տարբերակն է՝ մեր անվտանգությունը ամենաբարձր մակարդակին հասցնելու համար»:

Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում սահմանված հիմնական սկզբունքներին, Արմեն Գրիգորյանը նշեց. - «Ազգային անվտանգության ռազմավարությունում հարատևության գաղափարին միս ու արյուն տալու և այն ավելի արդյունավետ դարձելու համար մենք դիմակայունության սկզբունքն են դրել: Այն ենթադրում է, որ ամբողջ պետական համակարգը համատեղորեն է ապահովելու անվտանգությունը: Հուլիսյան դեպքերի ընթացքում հասարակության հանգստությունը և կառավարման ամբողջ համակարգի կուռ աշխատանքը դիմակայունության հրաշալի օրինակ է»:

Խոսելով ազգային անվտանգության սպառնալիքներից, ԱԽ քարտուղարը ասել է. - «Հայաստանում ցանկացած տեսակի կոռուպցիա սպառնալիք է մեր անվտանգությանը: Այն բացասական է ազդում մեր դիմակայունության և կարողությունների վրա»:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ