«Բաց Հարթակ» հաղորդման եթերում ԱԽ քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանի հարցազրույցը
15 / 09 / 2020
ԱԽ քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանը «Բաց Հարթակ» հաղորդման եթերում խոսել է Ազգային անվտանգության նոր ռազմավարության, դրանում ամրագրված անվտանգային առաջնահերթությունների և տարածաշրջանային զարգացումների մասին:
Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը ԱԽ քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանը ասել է. «Ազգային անվտանգության ռազմավարությունը անվտանգային և արտաքին հարաբերությունների ռազմաքաղաքական մտածողության կարևոր մաս է: Բացի այդ, ռազմավարությանը ուղենշային է պետական կառավարման համակարգի մարմինների համար՝ հասկանալու անվտանգային սպառնալիքների և մարտահրավերների հակազդման ուղիները»:
Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին ԱԽ քարտուղարի խորհրդականը ընդգծեց. «Ադրբեջանը տևական ժամանակ է օգտագործում է ռազմական գործիքակազմ և հուլիսյան դեպքերը դրա դրսևորումներից էին: Ցավոք Ադրբեջանը ապացուցել է, որ չունի քաղաքական կամք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Հուլիսյան դեպքերը վերացրել են Հայաստանի հանդեպ Ադրեբջանի կողմից ռազմաքաղաքական գերակայություն ունենալու միֆերը: Եվ Ադրբեջանը սկսել է աջակցություն փնտրել այլ պետությունների կողմից, և այս դեպքում դա Թուրքիան է: Մենք դա տեսնում ենք որպես վտանգավոր զարգացում՝ արտաքին դերակատարներին համակարտություն ներքաշելու փորձ»:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ