Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Factor TV»֊ին

28 / 02 / 2021

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Factor TV»֊ի եթերում խոսել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և լուծումների մասին

Խոսելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց. « Հայտարարությունը և հայտարարություն ստորագրողները իրենց ամբողջովին դրել են Սահմանադրությունից դուրս » : Շարունակելով միտքը՝ նա նշեց. « Ըստ ՀՀ Սահմանադրության զինված ուժերին արգելվում է քաղաքականությամբ զբաղվել և այստեղ պետք է դնել վերջակետ, մինչդեռ շատ քաղաքական գործիչներ ու քաղաքական մեկնաբաններ կան, որ այս նախադասությունից հետո փորձում են ստորակետ դնել և ավելացնել մտքեր ու իրենց ինտերպրիտացիան տալ Սահմանադրությանը, սակայն Սահմանադրությամբ հստակ նշված է, որ ՀՀ զինված ուժերը պահպանում են քաղաքական չեզոքություն և զբաղվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության հարցերով ու հարցը ամբողջովին այս կոնտեքստում պետք է դիտել»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ամսի 27-ի Նախագահի հայտարարությունում ասվում է, որ երկրում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ կադրային ազատումներով հարցը չի լուծվելու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. « Սահմանադրությունը քաղաքական իրավիճակով չեն գնահատում, Սահմանադրությունում հստակ ասված է, որ Զինված ուժերը պետք է քաղաքական հարցերում պահպանեն չեզոքություն, ստեղծված իրավիճակը պետք է քննարկել ամբողջովին Սահմանադրության տրամաբանության մեջ, որովհետև այլ կոնտեքստներում քննարկումը, որևէ տեղ չի տանում, և որ Նախագահը չպետք է Սահմանադրությունը սեփական ինտերպրիտացիայի ենթարկի»։

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ