ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը «Սիվիլնեթ»֊ին
12 / 03 / 2021
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթ»֊ի եթերում խոսել է Ադրբեջանում սպասվելիք զորավարժությունների, վերջինիս շուրջ հանրային քննարկումների, ինչպես նաև ՀՀ անվտանգային համակարգի մարտահրավերների և անվտանգային կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի մասին:
Խոսելով Ադրբեջանում սպասվելիք զորավարժությունների և վերջնիս շուրջ մեդիայում տարածում գտած պատերազմի կանխատեսումների մասին Արմեն Գրիգորյանը նշեց, որ նման կանխատեսումները հաճախ հանրության շրջանում տագնապային տրամադրություններ ստեղծելու և այն ներքաղաքական գործիք դարձնելու միտում ունեն, միևնույն ժամանակ նշելով, որ բնականաբար հայկական կողմը մեծ ուշադրությամբ հետևում է բոլոր իրադարձություններին:
Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի եղած գործիքակազմերի մասին, որոնք հնարավորություն են տալիս մեզ համաչափ արձագանքել տարբեր իրավիճակների, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին:
Տեսանյութն ամբողջությամբ այստեղ