Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

img

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

27 / 03 / 2021

Խոսելով Արցախում երկարաժամկետ խաղաղության ապահովման մասին՝ Արմեն Գրիգորյանը կարևորեց խաղաղապահների դերակատարությունն այս հարցում և շեշտեց, որ կան խաղաղապահ առաքելության ժամկետի հետագա երկարաձգման հնարավորություններ:

Պատասխանելով հարցին, որ օրերս միջազգային մամուլում լուրեր են տարածվում, թե Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Հայաստանի սահմանին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ հրապարակում են արել ընդամենը մեկ իրանական և մեկ հունական լրատվամիջոց, մինչդեռ ոմանք փորձում են ներկայացնել, թե այս մասին խոսում է ամբողջ իրանական և հունական մամուլը: Ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պարբերականները որոշ չափով կապված են Դեմիրճյան փողոցի ընդդիմության հետ՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ ընդդիմությունը, անկարող լինելով Հայաստանում պատերազմի նարատիվը ինտենսիվությամբ առաջ տանել, օգտագործում է միջազգային մամուլը՝ փորձելով պատերազմի թեզերը դարձնել ավելի ազդեցիկ, որակելով նման քայլերը պրովոկացիա: Միևնույն ժամանակ նա շեշտել է. «Իհարկե, մեր բոլոր գերատեսչությունները, սկսած Պաշտպանության նախարարությունից, վերջացրած Ազգային անվտանգության ծառայությամբ, ինտենսիվ հետևում են տարածաշրջանում ընթացող զարգացումներին»:

Խոսվել է նաև «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և ՀՀ կառավարության միջոցներով Արցախում սպասվելիք լայնածավալ բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներից՝ կարևորելով դրանք Արցախում կյանքը բնականոն հուն վերադարձնելու համատեքստում:

Անդրադարձ է կատարվել նաև անվտանգային կարևորության մի շարք այլ հարցերի:

Տեսանյութն ամբողջությամբ այստեղ