Մամլո հաղորդագրություններ

release

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ

21 / 11 / 2018

2018թ․նոյեմբերի 21-ին, ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշևի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Երկուստեք կարևորվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների, բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության խորացումը, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով հանգուցալուծումը։
Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ՌԴ ԱԽ քարտուղարության միջև 2019-2020թթ․ համագործակցության ծրագիրը, որը նախանշում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շրջանակը։
Հանդիպումն անցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում։