Հանդիպում Հնդկաստանի դեսպանի հետ
19 / 12 / 2018
2018թ. դեկտեմբերի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին:
Երկուստեք ընդգծվեց երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր փոխանակեցին ոլորտում առկա ներուժի և փոխգործակցության հետագա հնարավորությունների շուրջ:
×
×