Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

13 / 12 / 2016

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովնայսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու ժողովուրդների դարերից բխող բարեկամական հարաբերությունների վրա խարսխված միջպետական հարաբերությունները համագործակ¬ցության նորանոր ուղղություններ նախանշելու, փոխգործակցությունն առավել ամրապնդելու ամուր հիմքեն հանդիսանում:
Յուրի Խաչատուրովն ու Սանգվան Յոգեշվարն համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն լայն հնարավորություններ և չօգտագործված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկա¬րային մի շարք բնագավառներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: