Մամլո հաղորդագրություններ

release

Արմեն Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի պատվիրակությանը

27 / 09 / 2016

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Հայ Շելոուին և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթին:
Զրուցակիցներն քննարկել են փախստականների, պատերազմների ու բախումների հետևանքով տեղահանվածների արդի հիմնախնդիրներին, նրանց կարգավիճակին ու կենսապայմաններին վերաբերող հարցեր:
Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցչի տեղակալը ողջունել է Հայաստանի կողմից մեծաքանակ սիրիահայերին ապաստան տրամադրելու և նրանց քաղաքացիություն շնորհելու հանգամանքը:
Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: