Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
16 / 08 / 2016
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-չինական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցներն ընդգծել են փոխադարձ այցելությունների նշանակությունը՝ նկատելով, որ ս.թ. մայիսին կայացած՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի այցը կարևոր էր անվտանգության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացման առումով:
Ա.Գևորգյանը դեսպանին է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վերակազմավորման ուղղությամբ ներկայումս իրականացվող բարեփոխումները:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև վերջին շրջանում տեղի ունեցած միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: