Մամլո հաղորդագրություններ

release

Տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում միջգերատեսչական նիստ

02 / 08 / 2016

Տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հուլիսի 18-ի ՆԿ-130-Ա կարգադրությամբ ձևավորված ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:
Նիստի օրակարգի շրջանակներում ամփոփվել է ՀԱՊԿ Հավաքականանվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների և Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկված առաջնայնությունների իրագործման միջոցառումների Պլանի կատարման ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են 2016թ. Հայաստանում անցկացվելիք «Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների կիբերանվտանգության ապահովման հարցերով համաժողովի» նախապատրաստմանը վերաբերող հարցեր:
Հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից ՌԴ բուհերում ՀԱՊԿ քվոտաներով տեղերի և մասնագիտությունների համար ուսանողների ընդունելության գործընթացի հետագա կատարելագործմանը:
Կայացած քննարկումների արդյունքներով տրվել են համապատասխան հանձնարարականներ: