Մամլո հաղորդագրություններ

release

Արմեն Գևորգյանն այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

28 / 06 / 2016

Այսօր Ազգային ավտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանն այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ), որտեղ հանդիպում ունեցավ ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) պետ Հայկ Քոթանջյանի հետ:

Հ. Քոթանջյանն Անվտանգության խորհրդի քարտուղարին ներկայացրեց համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Անդրադառնալով կառուցվածքին՝ նա նշեց, որ գիտակրթական հաստատությունը հաջողությամբ միավորում է հետազոտական ու կրթական բաղադրիչները:
Ա. Գևորգյանը հետաքրքրվեց հաստատության՝ հատկապես հետազոտական գործունեությամբ՝ նշելով կառույցի առաքելության կարևորությունը: