Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը հանդիպել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ

22 / 06 / 2016

Այսօր ք.Ստեփանակերտում ԱԱԽ քարտուղար ԱրմենԳևորգյանը հանդիպել է Արցախի վարչապետ ԱրայիկՀարությունյանի հետ:

Ողջունելով քարտուղարին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել էԱրմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելուկապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որտարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռքբերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես նորաշխատանքում, այնպես էլ համագործակցության հարցում լուրջհաջողություններ ունենալու գործին:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անվտանգությանոլորտում համակարգված մոտեցում ցուցաբերելու և տարբերիրավիճակներում համաձայնեցված որոշումներ կայացնելուառումով շատ անելիքներ կան: «Ըստ առանձինգերատեսչությունների՝ երկու հայկական հանրապետություններիմիջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, համակարգված մոտեցման առումով պետք էակտիվացնենք մեր համատեղ աշխատանքը»,- ասել է վարչապետը:
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարըշնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմընդունելության համար և նշել, որ անվտանգությանն առնչվողխնդիրների շուրջ փոխգործակցության ակտիվացման առումով, իսկապես, անելիքներ շատ կան: Ա. Գևորգյանը հավաստիացրել է, որ քննարկված բոլոր հարցերն առաջնահերթ կերպովաշխատանքային ընթացք կստանան: