Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը հանդիպել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ

21 / 06 / 2016

Այսօր ք.Ստեփանակերտում ԱԱԽ քարտուղար ԱրմենԳեւորգյանը հանդիպել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջհայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանըվերաբերող հարցեր:
Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանինպատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝նրան մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային ՂարաբաղիՀանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարՄարատ Մուսայելյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղարՎիկտոր Քոչարյանը: