Մամլո հաղորդագրություններ

release

Կայացել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների VII միջազգային հանդիպումը

26 / 05 / 2016

Մայիսի 24-25-ը ՌԴ Գրոզնի քաղաքում կայացել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների VII միջազգային հանդիպումը, որին մասնակցել են աշխարհի 78 երկիր և ՄԱԿ-ը ներկայացնող պատվիրակություններ: Հայաստանի Հանրապետության կողմից հանդիպմանը մասնակցել է ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը:

Օրակարգի հիմնական հարցով հանդիպման մասնակիցները ներկայացրել են «Տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման շահերից ելնելով՝ ծայրահեղականությանն ու ահաբեկչության հակազդման մասին» թեմայով զեկույցներ: Նշյալ հարցի շրջանակներում Ա.Թանանյանը հանդես է եկել ելույթով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Միգրացիոն գործընթացները որպես տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավեր» և «Միջազգային տեղեկատվական անվտանգության համակարգի ձևավորման մասին և գլոբալ տեղեկատվական տարածքում պետությունների վարքագծի սկզբունքների և կանոնների վերաբերյալ» հարցերը:

Որոշվել է անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների հաջորդ՝ VIII միջազգային հանդիպումը կազմակերպել 2017թ. ընթացքում: