Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովը
19 / 04 / 2016
Ապրիլի 19-ին Ազգային անվտանգությանխորհրդի աշխատակազմի ղեկավարիժամանակավոր պաշտոնակատար ԱրամԹանանյանը մասնակցել է «ԱջակցությունՀայաստանին միգրացիայի և սահմաններիկառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի մեկնարկին նվիրվածհամաժողովին, որին հանդես է եկել ելույթով:
Ըստ զեկուցողի՝ միգրացիայի և սահմանների համալիր կառավարմանոլորտներում Եվրամիություն-Հայաստան համագործակցությունն ունիերկար պատմություն: Այդ համագործակցության շրջանակներումիրականացվել և այժմ էլ ընթանում են մի շարք բովանդակային լուրջ ևլայնածավալ ծրագրեր: Մասնավորապես, ԵՄ վարկային և դրամաշնորհային միջոցներով են իրականացվում Վրաստանի հետպետական սահմանին գործող «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան»անցման կետերի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները:
«Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարմանոլորտներում» ծրագիրն իրականացվում է այդ բնագավառում հարուստ փորձ ունեցող Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ: Ա. Թանանյանն ընդգծեց, որ ԱԱԽ աշխատակազմը, որպես համակարգող կառույց, սերտ համագործակցություն է ակնկալում նշյալ կազմակերպությունների հետ ՀՀ-ում միգրացիայի և սահմանների համալիր կառավարման ոլորտների զարգացման ու հզորացման հարցում՝ ծրագրին մաղթելով բարի մեկնարկ և բարեհաջող իրականացում: