ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
14 / 10 / 2015
Ս/թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանը մասնակցել է ՀԱՊԿ քարտուղարությունում կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայինախագահությամբ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների խորհրդակցությանը: Մասնակիցների թվում են եղել Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանդեսպանատան ներկայացուցիչը: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանոլորտի մի շարք արդիական հարցեր:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել, պարզաբանել և համեմատել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և հարակից շրջաններում իրադարձությունների զարգացման ընթացքում իրավիճակիգնահատմանը վերաբերող իրենց մոտեցումները: Համընդհանուր մտահոգություն է հայտնվել Մերձավոր Արևելքում այսպես կոչված ‹‹Իսլամական պետության›› ծավալած գործունեության, ՀԱՊԿ երկրներիհարավային սահմանների, Չինաստանի, ինչպես նաև Աֆղանստանիուղղությամբ նրանց ազդեցության տարածման փորձերի վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ ՀԱՊԿ անդամ երկրներիհամար իրական սպառնալիքների աղբյուր է Աֆղանստանը: Գնալով ավելանում է ԱԻՀ տարածքում արտադրված թմրամիջոցների ապօրինի արտահոսքը, ավելի է ուժգնանում երկրում գործող արմատական ծայրահեղական իսլամական խմբերի ակտիվությունը, նրանց՝Կենտրոնական Ասիայի երկրներ ներթափանցելու վտանգը: Թալիբները մոտեցել են Տաջիկստանի սահմանին և արդեն վերահսկում են ԱԻՀ սահմանամերձ տարածքների ավելի քան 60 տոկոսը: Ակներև է Աֆղանստանի տարածքում ԴԱԻՇ-ի գրոհայինների հայտնվելը, որոնք արդեն 2-3 հազար են: Մասնակիցները անհանգստություն են հայտնելԱֆղանստանի և Թուրքմենստանի սահմանագծում իրավիճակի հնարավոր սրման վերաբերյալ: Այս հանգամանքներից ելնելով, նրանք ուշադրությունը սևեռել են ԴԱԻՇ-ին հակազդման, մասնավորապես, օտարերկրյա գրոհային ահաբեկիչների հավաքագրման հնարավորությունների և նրանց դեպի հակամարտության գոտի տեղաշարժման երթուղիների համակարգված փակման ուղղությամբՀԱՊԿ անդամ երկրների, Իրանի և Չինաստանի համաձայնեցված մոտեցումների քննարկման և մշակման վրա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել ջանքերը ‹‹ՊՐՈՔՍԻ›› գործողության առաջիկա փուլերի ընթացքում համացանցի՝ ի շահ ԴԱԻՇ-ի և ահաբեկչական կառույցների օգտագործման փորձերի խափանման համար: Միջազգայինահաբեկչության հակազդեցության հարցերի հետ կապված ներկայացվել են ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համատեղ հակաթմրանյութային գործողությունների և միջոցառումներիարդյունքները, նաև քննարկվել են աֆղանական ուղղությամբ անդրազգային թմրահանցավորության դեմ պայքարի կատարելագործման առաջարկություններ: