Մամլո հաղորդագրություններ

release

Տեղի է ունեցել հանդիպում ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

01 / 10 / 2015

Հոկտեմբերի 1-ին ԱԱԽ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թանանյանի և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության կարողություների զարգացման հարցերով պատասխանատու Մաուրիսիո Ռոսալեսի ու Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանի միջև:

Մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության միջև իրականացվող ծրագրերի արդյունավետության վերաբերյալ, հավաստվել է դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ոլորտում կարողությունների զարգացմանն աջակցությունը:
Ա. Թանանյանի կողմից շեշտվեց, որ ՀՀ համար պարենային անվտանգության ապահովումն ունի ռազմավարական նշանակություն և որ ՀՀ-ն բարձր է գնահատում ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերն ու շահագրգռված է նոր ծրագրերի իրականացման նպատակով համագործակցության հետագա շարունակմանն ու ընդլայնմանը:
Իր հերթին Մաուրիսիո Ռոսալեսը նշեց ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության դրական դիրքորոշումը, շարունակելու հետագա համագործակցությունը ՀՀ հետ, և իր գոհունակությունն արտահայտեց ՀՀ իշխանությունների կողմից հետագա համագործակցության պատրաստակամության համար: