Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

16 / 07 / 2015

Ս/թ. հուլիսի 16-ին Երևանում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը ևԹմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի ղեկավար Վոլֆգանգ Գոթսը ստորագրեցին Փոխըմբռնմանհուշագիր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ևԹմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի միջև, որը ակտիվ կերպով համագործակցում է նաևԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ` հիմնելով իր մասնաճյուղերնայդ երկրներում:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց նախնական 5 տարի ժամկետով` հետագայում երկարաձգելու պայմանով:
Հուշագրի ստորագրման նպատակն է՝ համագործակցություն ծավալելՀայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների ևԹմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի միջև՝ թմրանյութերի վերաբերյալ տեղեկատվությանհավաքագրման, մշակման, վերլուծությունների իրականացմանհարցերով, ինչպես նաև կատարելագործել թմրամիջոցների ապօրինիօգտագործման և շրջանառության մոնիթորինգի մեթոդները (ներառյալթմրանյութերի թրաֆիքինգը), համատեղ արձագանքել թմրանյութերիապօրինի շրջանառության հետ կապված խնդիրներին, զարգացնել ևկատարելագործել իրավիճակի գնահատման ցուցանիշները ևհամակարգերը:
Հուշագրի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու թմրանյութերի շուկայում ի հայտ եկող թմրամիջոցների նոր տեսակների ևհոգեմետ նյութերի, ինչպես նաև դրանց արտադրությանտեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաևվերապատրաստման դասընթացների, երկկողմ հանդիպումների, փորձագետների փոխայցերի կազմակերպում, համատեղ ծրագրերի իրականացում: