Տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը
08 / 12 / 2014
Դեկտեմբերի 2-4-ը Վարշավայում տեղի է ունեցել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը, որին մասնակցել է նաև ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջևտնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցությանհարցերը:
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրել ենհամապատասխան արձանագրություն:
Այցի շրջանակներում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչն աշխատանքային հանդիպում է ունեցել Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
×
×