Տեղի է ունեցել հանդիպում Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
18 / 11 / 2014
Այսօր ԱԱԽ աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության ընթացքը, ինչպես նաև քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության արդիական հարցեր:
×
×