«Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստում
24 / 10 / 2014
Հոկտեմբերի 24-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում կայացել է «Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստ, որը նախագահել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է «Բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության» նախագծի կառուցվածքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը:
×
×