Մամլո հաղորդագրություններ

release

Աշխատանքային հանդիպում

23 / 10 / 2014

Հոկտեմբերի 23-24-ը Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ԵՄ Արտաքին սահմանների գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ, Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) փորձագիտական խմբի հայաստանյան այցի շրջանակներում անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ սահմանային անվտանգության, տարածաշրջանում մարդկանց և ապրանքների օրինական տեղաշարժի դյուրացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանային անցման կետերում մարդու իրավունքների պաշտպանության, սահմանային կարողությունների հզորացման ու հետագա համագործակցության ընդլայնման ծրագրերի վերաբերյալ: