Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

06 / 10 / 2014

Հոկտեմբերի 6-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում հյուրընկալվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման ոլորտում փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: