Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների հինգերորդ միջազգային հանդիպմանը
21 / 06 / 2014
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի պատվիրակությունը հունիսի 19-21-ը Կազանում մասնակցել է Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների հինգերորդ միջազգային հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են թվով 61 երկրների պատվիրակություններ:
Հանդիպումը բացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ով էլ վարել է առաջին նիստը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար Արամ Թանանյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործընթացին, գրանցված արդյունքներին, ՀԱՊԿ շրջանակներում պարբերաբար անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային օպերացիային, «Կանալ-Կովկաս», «Կանեփ-Կակաչ» միջոցառումներին, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի հետ համագործությանը և այլն: