Մամլո հաղորդագրություններ

release

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ստեփանակերտ

02 / 05 / 2019

Արցախի Հանրապետության նախագահի հրավերով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ապրիլի 29-ին հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում սույն թվականի մարտի 12-ին տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընդունած որոշումների կատարողականները ու տարվող աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Հաջորդիվ տեղի է ունեցել ԱԽ քարտուղարի հանդիպումը ԱՀ ԱԱԾ պետ գնդապետ Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։