Մամլո հաղորդագրություններ

release

ԱԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանին

25 / 01 / 2014

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունելէ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանարտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին:

ԱԱԽ Քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը և զարգացման հեռանկարները:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ,մասնավորապես տնտեսության և անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլավելի խորացնելու հարցում:
Դեսպանը տեղեկացրեց, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել էԱնվտանգության խորհուրդ և կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանիև Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցություն հաստատելու ևզարգացնելու համար:
Քննարկվեց Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստականկուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքականիրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությաննառնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանն ու Տյան Չանչունն անդրադարձան նաև տարածաշրջանայինխնդիրներին:
Ի լրումն. ս.թ. փետրվարի 14-16-ը Հայաստան է ժամանելու Չինաստանի կոմունիստականկուսակցության պատվիրակությունը` կուսակցության կենտրոնական կոմիտեիմիջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: <<Օրինաց երկիր>> կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև հաստատված և զարգացող համագործակցության շրջանակներում Ջոու Լիին կընդունինաև <<Օրինաց երկիր>> կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդիքարտուղար Արթուր Բաղդասարյանը` քննարկելու համար երկկողմ համագործակցության հարցեր: