Հանդիպում Մոլդովայի ԱԲԽ քարտուղարի հետ
19 / 06 / 2019
Հանդիպում Մոլդովայի ԱԲԽ քարտուղարի հետ
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում հանդիպել է Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Արթուր Գումենյուկի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շուրջ փաստաթղթի կնքման հարցը և փոխանակվել համատեղ աշխատանքի կազմակերպման գաղափարներով։
Հաջորդիվ Ա. Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական վիճակը և նախապատրաստվող դատական ռեֆորմները, իսկ Ա. Գումենյուկը ներկայացրեց Մոլդովայում ստեղծված սահմանադրական ճգնաժամի մանրամասները և նախատեսվող լուծումները։
Քարտուղարները պայմանավորվեցին հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել Քիշնևում։