Մամլո հաղորդագրություններ

release

Նոր նշանակում

01 / 07 / 2019

ՀՀ Վարչապետի որոշմամբ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:

Կից ներկայացնում ենք Հ. Պետրոսյանի կենսագրությունը:

Հայկ Ռաֆայելի Պետրոսյան
1980թ., 2 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն
• 2014-2018թթ. Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Քաղաքագիտության բաժին (քաղաքագիտության մագիստրոսի աստիճան):
• 2017թ. հունվար-հունիս ԱՄՆ-ի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավաբանության դպրոց:
• 2014թ. սեպտեմբեր- նոյեմբեր Ջ. Մարշալի կենտրոնի Ազգային անվտանգության դասընթացներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
• 2000-2004թթ. Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ (իրավաբանի որակավորում):
• 1996-2000թթ. Երևանի պետական համալսարան, Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ (տնտեսագիտության բակալավրի աստիճան):

Աշխատանքային փորձ
• 15.04.2019-01.07.2019 ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետի պաշտոնակատար:
• 02.07.2018-15.04.2019 ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
• 2016 - 2018թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի քարտուղարության ռազմավարական գնահատման և տեղեկատվական քաղաքականության վարչության ռազմավարական գնահատումների բաժնի պետ:
• 2015-2016թթ. ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետաիրավական և ռազմաքաղաքական անվտանգության ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ:
• 2014-2015թթ. ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության արտաքին կապերի և դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ:
• 2005-2009թթ. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի օպերատիվ աշխատող
• 2003-2005թթ. «Կոնվերսբանկ» ԲԲԸ-ի գլխամասի ֆակտորինգի բաժնի, վարկային մասնագետ:
• 2000-2002թթ. ՀՀ ազգային անվտանգության հատուկ գործողությունների ստորաբաժանում:

Այլ տվյալներ
• Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
• Անկուսակցական
• Ամուսնացած է, ունի երկու երեխա