Մամլո հաղորդագրություններ

release

2014թ. կմեկնարկի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության գործունեությունը Հայաստանում

11 / 12 / 2013

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ:

Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության և ԱԱԽ աշխատակազմի միջև ստորագրվել է արձանագրություն, որում նախանշվել են համատեղ գործակցության շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումները, ինչի արդյունքում Հայաստանում էապես կբարելավվի այս աշխատանքներում ներգրավված աշխատակիցների որակավորումը և համապատասխան մարմինների տեխնիկական հագեցվածությունը:
Ռուսատանի Դաշնության պետական սահմանի դաշնայաին գործակալության ղեկավար Յուրի Մալցևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանյան ներկայացուցչության բացման մասին, ինչպես նաև պետական սահմանի արդիականացման աշխատանքների հիմնական ուղղությունների շուրջ, համաձայն որոնց արդեն 2014թ. մարտ ամսին կնշանակվեն համապատասխան պաշտոնատար անձինք և կմեկնարկի ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության (Ռոսգրանիցա) գործունեությունը Հայաստանում, ինչը կարևոր նշանակություն կունենա Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործում:
Արթուր Բաղդասարյանը մասնակցել է նաև ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը և հանդես է եկել զեկույցով, որտեղ ներկայացվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումները:
Վաղը նախատեսվում են Արթուր Բաղդասարայանի հանդիպումները ՌԴ ղեկավար այլ պաշտոնատար անձանց հետ, որից հետո նրա ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: