Տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը
04 / 10 / 2013
Տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը, որին մասնակցել և ողջույնի խոսք է ասել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալհակաթմրանյութային գործողության արդյունքների ամփոփման նիստը, որին մասնակցելև ողջույնի խոսք է ասել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանը:
Նիստին մասնակցել են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀԱՊԿ Գլխավորքարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողությանդաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. <<ՀԱՊԿշրջանակում մենք յուրաքանչյուր տարի իրականացնում ենք «Կանալ» միջոցառումը, որինպատակն է միասնական ջանքերով պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառությանդեմ: Այս ուղղությամբ կուտակվել է հսկայական փորձ և ունենք դրական արդյունքեր: Այսօրվա հակաթմրանյութային գործողության յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն կրում է թիրախային, տեղային բնույթ և որի գործողության Միջազգայինհամակարգող շտաբը տեղակայված է Երևանում>>:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության կողմից անցնողժամանակահատվածում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որոնցարդյունքները ս.թ. սեպտեմբերի 18-ին ամփոփվել են ԱԱԽ Քարտուղարիղեկավարությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:
Նշված հանձնաժողովը զբաղվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմպայքարի հարցերով, և որի աշխատաքներն այս ոլորտում էականորեն բարձրացրել ենհամապատասխան պետական մարմինների գործունեության արդյունավետությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությանդեմ պայքարի բնագավառում Հայաստանը վերջին ժամանակահատվածում արձանագրել էառաջընթաց. «Չնայած դեռ կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանը չի հանդիսանում թմրանյութ արտադրողերկիր, չի հանդիսանում թմրանյութեր տեղափոխելու տարանցիկ երկիր, իսկ դրաօգտագործման ցուցանիշները մեր երկրում բավականին ցածր են»:
Արթուր Բաղդասարյանը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխանպետական մարմինների այս ոլորտում համագործակցությունը, որն էլ ավելի արդյունավետկարող է դարձնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը. «Կանալ-Կավկազ»-ի նման միջոցառումների իրականացումը մեզ հնարավորություն է տալիսընդլայնել համագործակցությունը այս ոլորտում` դարձնելով այն ավելի արդյունաետ ևհամակարգված»: