Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստը
03 / 10 / 2013
Այսօր Երևանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետականհանձնաժողովի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելՌուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ՀԱՊԿռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ազգայինմասերի պատվիրակությունները:
Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ազգայինանվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ Գլխավորքարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց.<<Այսօրկարող ենք արձանագրել, որ մեր ուժերի համատեղման շնորհիվ ՀԱՊԿ շրջանակումռազմատնտեսական ինտեգրման և որոշումների համալիր ապահովման բնագավառումհասել ենք շոշափելի արդյունքների: Այս նիստի ծրագրի շրջանակներում կբացենք<<ԿԱՄԱԶ-ՀԱՅԱՍՏԱՆ>> սերտիֆիկացված սպասարկման կենտրոնը, որը նախատեսվածէ Պաշտպանության նախարարության և այլ ուժային կառույցների ավտոմեքենաներիվերանորոգման և տեխնիկական սպասարկման համար:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում կարևորեց նաև Գործարար խորհրդի նշանակալիդերը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմարդյունաբերական ձեռնարկություններիինտեգրացիայի գործում, նշելով նաև, որ ստեղծման փուլում են համատեղձեռնարկություններն ու սերվիս-կենտրոնները:
<<Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ոլորտի հարցերը, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցությունը, համատեղձեռնարկությունների ստեղծումը գտնվում են մեր երկրի քաղաքական ղեկավարությանուշադրության կենտրոնում` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ>>,- նշեց Ա. Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը խոսեց նաև ստեղծվելիք` Հայաստանի ռազմականարդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգի ու դրադրույթների իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրիիրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի մասին, որի խնդիրներից էլինելու հայեցակարգով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակովռազմական արդյունաբերության ոլորտում համապատասխան ծրագրերի կատարմանարդյունքների ամփոփումն ու գնահատումը:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքով ռազմատնտեսականհամագործակցության դերը, որպես անվտանգության ոլորտում համագործակցությանկարևորագույն բաղադրիչ, բարձրանում է: Ն. Բորդյուժան շեշտեց, որ առաջիկայումհամագործակցության հիմնական ուղղություններից մեկը լինելու է ռազմական տեխնիկայիվերանորոգման սերվիս-կենտրոնների ստեղծումը:
Նիստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պաշտպանական արտադրանքիստանդարտացմանը ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական արդյունաբերությանմրցունակության ապահովման հարցում, ՀԱՊԿ-ի շրջանակներում զինված ուժերինմատակարարվող առարկաների կատալոգավորման միջպետական համակարգիստեղծմանը, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի մատակարարմանմեխանիզմների կատարելագործման հարցերին:
Նիստի ավարտին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետականհանձնաժողովի ազգային մասերի ղեկավարները ստորագրեցին համապատասխանարձանագրություն, որտեղ ամրագրվեցին նիստի ընթացքում ընդունված որոշումները: