Մամլո հաղորդագրություններ

release

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը

10 / 07 / 2013

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման ևեվրոպական հարևանության քաղաքականության հարցերովհանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիությունհամագործակցության առկա վիճակը և հետագա զարգացմանհեռանկարները:

Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը ևհարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանըանդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներումիրականացվող ծրագրերի ընթացքին` նշելով որ բոլոր ծրագրերը հաջողընթացքի մեջ են:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է 2010թ. մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Խոր ևհամապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ՀՀքաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացմանուղղությամբ բանակցություններում զգալի առաջընթացը, ինչը վկայում էհիմնական հարցերի շուրջ Հայաստանի և Եվրամիության մոտեցումներիընդհանրության մասին:

Իր խոսքում Շտեֆան Ֆյուլեն նշել է, որ Արևելյան գործընկերությանՎիլնյուսյան գագաթնաժողովը Հայաստան-Եվրամիությունհարաբերություններում շրջադարձային կլինի, քանի որ գագաթնաժողովին ԵՄ-ն ցանկանում է ստորագրել Ասոցացմանհամաձայնագիրը և որ այդ համաձայնագրերը կարող են դառնալքաղաքական ասոցացման, ինչպես նաև տնտեսական ինտեգրմանիրական գործիք:

Շտեֆան Ֆյուլեն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևսաջակցել իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք միշարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպականհարևանության քաղաքականության փիլիսոփայությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը առնչվող հարցեր ևս: