Մամլո հաղորդագրություններ

release

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ-ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք (ԱրմՌոսգոսռեզերվ) ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր

24 / 06 / 2013

Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգությանխորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկել են Հայաստանում հայ-ռուսական համատեղ պահուստներիտարածաշրջանային ենթակառուցվածք (ԱրմՌոսգոսռեզերվ) ստեղծելուաշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ԱրմՌոսգոսռեզերվըկունենա տարածաշրջանային նշանակություն նաև ՀԱՊԿ-իշրջանակներում: Այն կարևոր նշանակություն կունենա Հայաստանիպետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:

Հայ-ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումըպայմանավորված է Հայաստանի և Ռուսաստանի միջևռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ուարդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է ՀայաստանիՀանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվածռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասինպայմանագրով:

Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալքննարկում է տեղի ունեցել նաև ռուսական պատվիրակության կազմումՀայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների Դաշնայինգործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի և <<Պետականռեզերվների գործակալություն>> ՊՈԱԿ-ի պետ Սերգեյ Շահինյանի միջև:

Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը և Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: