Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 27-28-ը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին
05 / 05 / 2013
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 27-28-ը մեկնել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Անվտանգության խորհրդի քարտուղարներն իրենց նիստում հաստատելու են ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության կանոնակարգը: Արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ միացյալ նիստում կհաստատվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2013թ. առաջին կիսամյակի և 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կայանալիք խորհրդատվությունների ծրագիրը, կքննարկվեն նաև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը առանձնազրույցներ կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Ղրղզստանի պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Տաբալդիևի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ: