Մամլո հաղորդագրություններ

release

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահ Տոմաշ Տոմչիկևիչի գլխավորած պատվիրակությանը

25 / 04 / 2013

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱրթուրԲաղդասարյանն ընդունել է Լեհաստանի ՀանրապետությանԷկոնոմիկայի նախարարության պետքարտուղար, հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի լեհական կողմի համանանախագահՏոմաշ Տոմչիկևիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական երկկողմհարաբերությունների զարգացման ընթացքին և տնտեսության տարբերբնագավառներում համագործակցության հեռանկարներին առնչվողհարցեր: Արձանագրվել է, որ Հայաստանն ու Լեհաստանն ունեն երկկողմհարաբերությունների զարգացման լուրջ ներուժ և հեռանկարներ: Կողմերի գնահատականով` հայ-լեհական հարաբերություններիզարգացման մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Լեհաստանիկողմից Հայաստանի տնտեսության տարբեր բնագավառներումներդրումային քաղաքականությունը և փոքր ու միջին բիզնեսիննպատակաուղղված աջակցությունը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվելկոնկրետ ուղղություններով համագործակցության ակտիվացման շուրջ, որի իրականացման գործում կարևոր նշանակություն կունենան հայ-լեհական և լեհ–հայկական առևտրաարդյունաբերական գործարարպալատների ստեղծումը և համագործակցության հուշագրի ստորագրումնայսօր` Երևանում: