Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով
20 / 03 / 2013
Ողջունելով հյուրերին՝ ԱրթուրԲաղդասարյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացմանհամաձայնագրի բանակցություններըերկկողմ ջանքերի շնորհիվ արդենմոտենում է եզրափակիչ փուլին։Արդյունավետ ընթանում են նաև2012թ. հունիսից մեկնարկած Խորը ևհամապարփակ ազատ առևտրիգոտու շուրջ բանակցությունները:
Զրուցակիցները նշեցին, որՀայաստանի և Եվրամիությաննպատակն է մինչև 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովնավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը ևհամապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւԱսոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄմիջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջբանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երևանում:
Արթուր Բաղդասարյանը և ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարևորեցինՀայաստանի և Եվրամիության միջև անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելումստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանվերաբերյալ համաձայնագիրը։
Անդրադարձ կատարվեց նաև Ասոցացման օրակարգի ձևավորման շուրջքննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարևանությանքաղաքականության Գործողությունների ծրագրին:
Վիգանդը բարձր գնահատեց հայկական կողմի կատարած աշխատանքները: