Մամլո հաղորդագրություններ

release

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) և ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստին

30 / 01 / 2013

Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես կարևորել է ծավալվող համագործակցության շրջանակներում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը, ինչը մեծ նշանակություն ունի Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համար:

Քննարկումների արդյունքում ստորագրվել է ՀԱՊԿ ՌՏՀՄՀ և ՌՏՀՄՀ-ին կից Գործարարխորհրդի հայկական և ռուսական ազգային մասերի համատեղ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների և սպասարկման կենտրոնների ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ և քայլեր` ըստ ժամկետների և կատարողների:

Նիստի ավարտին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից պարգևատրվել է <<Հավաքական անվտանգության պայմանագրի>> մեդալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար