Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը
29 / 01 / 2013
Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր Երևան է ժամանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած` շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի անդամներ:
Տեղի կունենա Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից Գործարար խորհրդի հայ-ռուսական ազգային մասերի համատեղ նիստը, որի ժամանակ կստորագրվի նիստի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Կքննարկվեն Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այցի շրջանակներում պատվիրակության կազմում ընդգրկված` ռազմաարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարները կայցելեն նույն ոլորտի հայկական գործընկեր ձեռնարկություններ, կծանոթանան նրանց արտադրական կարողություններին, կնախանշեն համագործակցության նոր ծրագրեր:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կստորագրեն Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիր: