Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում Պաշտպանության բանակի հրամանատարի հետ

17 / 07 / 2019

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին։

Հանդիպմանը, որին ներկա էր նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել զինված ուժերի ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև Արցախի ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներին։