Մամլո հաղորդագրություններ

release

Հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

31 / 07 / 2019

Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ԱԱՌ մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձևի, աշխատանքային ձևաչափի, ինչպես նաև առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով: