Տեղի ունեցավ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
09 / 08 / 2019
Սույն թվականի օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարում էր ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը:
Նիստի ընթացքում Անվտանգության խորհրդի ԱԽ գրասենյակի պաշտպանական քաղաքականության բաժնի ղեկավար Գրիգոր Բոյախչյանը ներկայացրեց Ազգային անվտանգության նոր ռազմավարության կառուցվածքի և ներածության նախագիծը: Ներկայացված հարցերի վերաբերյալ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացվեցին կարծիքներ, որին հետևեց քննարկում:
Նիստի ավարտին հստակեցվեցին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության ընթացակարգը, ժամանակացույցը և այլ կազմակերպական այլ հարցեր: