ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
06 / 09 / 2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության, ռազմավարական ենթակառուցվածքների և տարածքային համաչափ զարգացման ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ավելի վաղ տեղի է ունեցել հանդիպում Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
×
×